Ու՞ր ես

Ու՞ր ես: Երբ նայում ես պարող զույգերին ինձ հիշու՞մ ես, թե փնտրում ես սեղանների մոտ անհագուրդ հայացքով տղամարդ որսացով մեկին՝ լի կոմպլեքսներով ու բարձր կոշիկներով: Հի՞շում ես ինձ, ցավ զգու՞մ ես, երբ նրա ձեռքը բռնած պարի ես տանում բույրս հիշու՞մ ես: Երբ ձեր մարմինները կպչում են իրար ի՞նչ ես պատկերացնում, ցա՞վ, սե՞ր, նրա՞ն, ի՞նձ: Ի՞նչContinue reading “Ու՞ր ես”

Երբ սիրում են մի՞շտ են վախենում

Երբ սիրում են մի՞շտ են վախենում: Ես վախենում եմ միշտ, երևի ոչ այն պատճառով, որ մի օր կորոշես գնալ: Ես վախենում եմ, որ չցանկանամ ապրել: Քանի որ դու այսօր դառնում ես այն ինչ երևում է աչքերիս ավելի հաճախ, քան այն ինչ տեսնում եմ: Դու դառնում ես իրականություն, և ի՞նչ կլինի եթե դու չլինես իմ իրականությանContinue reading “Երբ սիրում են մի՞շտ են վախենում”

ես դա չեմ ներում

Գիտե՞ս լսել եմ, որ ամեն ինչ արագ չի լինում, բայց ես անհամբեր եմ: Մի ժամանակ կար, որ հոգումս շատ էի չասվածը ներարկում ու քանդում այն ինչ անգամ գոյություն չուներ: Հիմա փոխվել եմ, գուցե դեպի սխալը, բայց կառավարել չասածս չեմ կարողանում, քանի որ սիրտս նման ծանրությունների իրոք չի դիմանում: Ես վաղուց եմ որոշել խնամել ինձ, ուContinue reading “ես դա չեմ ներում”

Կին, որ ցանկացա լինել

Այսօր մահացավ մայրս, չգիտեմ: Ես երևի առարկա եմ: Գերմանական նորաձևության 1930 թվականի ամսագրի շապիկին մորս նկարն էր: Կինը չի նայում տեսախցիկին, խաղային ժպիտը դեմքին հուշում է, որ գիտի ուր որ է պիտի նկարվի՝ երկար ու անխնամ մազեր, ճերմակ հագուստ, իսկական էլեգատություն: Ահա այն գեղեցկությունը, որ միշտ ցանկացա ունենալ: Այս պատմությունը լսեցի,երբ վեց տարեկան էի մի աղջկա մասին,Continue reading “Կին, որ ցանկացա լինել”

Ես քեզ սպասել չեմ սիրում

Ես քեզ սպասել չեմ սիրում, չնայած որ ես կվառեմ ներսս, որ դու տաքանաս: Ես երևի դեռ շատ արարքների եմ պատրաստ, իսկ մի՞թե դու ևս: Չեմ կարծում և դադարում եմ սպասել: Իմ կյանքում ամեն ինչ ուշ է փոփոխվում, ես կքնեմ շուտով, այն ինչ կոչվում է առօրյա խլում է սերս, լույսս, էներգիաս: Ես կձգտեմ քեզ դեռ շատContinue reading “Ես քեզ սպասել չեմ սիրում”

Ես կվախենամ, որովհետև դու արժանի ես վախիս

Գիտե՞ս ես վախկոտ չեմ, բայց վախենալ սիրում եմ: Ես չեմ կարողանում ընդունել, որ կյանքում կլինի դեպք երբ իմ իշխանությունը իմ ձեռքում չի լինի: Վախս կապ ունի սրտիս հետ, գիտե՞ս ինչու, սիրելիս, ես ինձնից բացի ոչ ոք չունեմ: Ես ինձ խնամողներ չունեմ, ես ինձ պաշտպանող չունեմ, բայց և անպաշտպան չեմ: Ես էլ քո պես շատ եմContinue reading “Ես կվախենամ, որովհետև դու արժանի ես վախիս”

ժամանակին գլուխս բարձին մեծ ցավով կդնեմ

Մարդկանց հետաքրքրությունը նյութականացվում է միշտ, պետք են վերջնաժամկետներ, ստանդարտներ, հարմարություններ, միջոցներ: ՈՒ դա երևի մեր ժամանակի նորման է: Իսկ ի՞նչ կլինի, եթե ընդունենք, որ ոչնչի կարիք չունենք, որ մի քիչ հանգստանանք, չպայքարենք մեր դեմ, չապրենք հանուն հանունի: Մենք շատ արագ կկործանվենք: Իսկ ի՞նչ, եթե կործանվենք: Մեր սրտին միշտ պատասխաններ են պետք գալու, և դա մերContinue reading “ժամանակին գլուխս բարձին մեծ ցավով կդնեմ”

իմ տասը տարվա մտերիմ

Դու սերն այլ կերպ հասկացար, ինձ դա չէր խանգարում շարունակել լինել այնպիսին ինչպիսին կամ: Սերը հարաբերություն չէ, սերը պատասխանատվություն չէ, սերը մի քիչ ուրիշ է, երբ ոչ մի բացատրություն չկա: Մի հեռու ու վառ աշխարհ, որտեղ դու դառնում ես համառ: Առաջ ես ուրիշ էի, դիմադրելն ու սպասելը ինձ հեշտ էին տրվում, իսկ հիմա ես պատասխաններովContinue reading “իմ տասը տարվա մտերիմ”

Որքան որ հիշում եմ ինձ

Որքան որ հիշում եմ ինձ, ողջ կյանքում այսպիսին եմ եղել: Երբեմն կանգ եմ առնում ու ինչ-որ բան գոռում ՝խղճալի ու վախվորած, սկզբում ամաչելով,իսկ հետո, երբ այլևս ուժ չունեմ ամաչելու և վախս թաքցնելու, գոռում եմ ողջ ուժով ես անտառի խորքերից կանչում եմ ինչ-որ մեկին, ում սիրում եմ, ով առավոտյան գնացել է անտառ ու մինչ այժմ դուրսContinue reading “Որքան որ հիշում եմ ինձ”