ծերացումը կտրուկ եղավ

Իմ կյանքում շատ վաղ պարզվեց, որ ամեն ինչ ուշացած է: Տասնութ տարեկանում ես ծերացա: Իմ ծերացումը կտրուկ եղավ: Դա է եղել իմ դեմքը: Այո, իհարկե, ծերացել է, սակայն անհամեմատ ավելի քիչ, քան պարտավոր էր ծերանալ: Կարիքը սկսեց ստիպել մտածմունքների մեջ ընկնել: Ես վախենում էի ինձնից, վախենում էի բոլորից: Ցերեկով ավելի քիչ էի վախենում ,և մահնContinue reading “ծերացումը կտրուկ եղավ”

Վերքերիս թացությունը հոտ ուներ

Ես միշտ չափում էի քայլերս, հուզում ինքս ինձ, որ ստեղծեմ ու ես հասկացա, որ եթե սիրտս չարտադրի ես շատ կարճ կապրեմ: Դա ինձ ուրախացնում էր, որովհետև սիրտս արագ էր զարկում: Ես հասկանում էի ինչ է վախը, իսկ ամենից շատ ես ցավում էի, որովհետև ընկել էի: Իմ անկումը ստիպեց լողալ սովորել սեփական արյան մեջ, ես խմումContinue reading “Վերքերիս թացությունը հոտ ուներ”

վաղուց եմ մեծացել

Դու կաս թե չէ, ես ապրելու եմ: Ես սիրելու եմ ի դիտավորություն, ի հակասում քեզ: Ես քեզ լավ գիտեմ, երբեմն թվում է ինձնից էլ լավ: Իսկ ի՞նչ կտա դա, եթե անկեղծ ես վաղուց եմ մեծացել, ինձ այլևս չեն հուզում սրտաճմլիկ զգացումներն ու սերերը, կարմիր վարդերն ու սիրուն փողկապները: Ես դեռ այնքան անելիքներ ունեմ, իսկ ժամանակս գնալովContinue reading “վաղուց եմ մեծացել”

Մի հետաքրքրվիր ինչպիսին ես

Աշխարհում ամենահետաքրքիր պատկերը մարդու անհնարինին հավատալու կարողությունն է: Այո, մի՛ խաբվեք, ամեն ինչ չէ,որ հնարավոր է: Անհնարը միշտ չէ, որ հնարավոր է: Անհնարը միշտ ավելի բարձր կլինի: Երանի նրանց, ովքեր հավատում են սիրուն, սիրում են հաշվել իրենց բակի ծառերն ու չեն ցավում անցյալով: Մահը կամաց-կամաց դառնում է ամենահեշտերից ամենահաճելին: Ու ես վախենում եմ,թե կապրեմ ավելիContinue reading “Մի հետաքրքրվիր ինչպիսին ես”

Ու ես էլի հասկացա

Ու ես էլի հասկացա, որ կյանքս կրկնվում է: Ամեն ինչի ու ամենքի վերաբերմունքը իմ աշխարհի շուրջ մնում է նույնը, ավելի ցավոտն այն է, որ կանխատեսելի: Իսկ դա նշա՞ն է, որ ես իմ կյանքից դասեր չեմ քաղում անդադար կրկնելով այն ինչ գիտեմ սխալածին է: Ուղղակի ես ուզում եմ ազատվել սխալ- ճշտի իմ պայքարից, ես ուզում եմContinue reading “Ու ես էլի հասկացա”

Հուսով եմ գոնե

Ստացվեց այնպես կամ այսպես: Իմ կյանքում երկուսն էլ նույն կերպ են դառնում, հիմիկվա այսպեսը ավելի է ծանրանում քան այնպեսը, ու ես պատրաստ չեմ տանել այլևս այն, որ կրում եմ ինձ այնտեղ, որպեղ այսպես եմ: Ու ինչ եթե այնպեսը վերադառնա մի օր: Ես կապրեմ արջի որջում, որտեղ ժամանակը ձմեռվա պես դանդաղ է գնում, դու քնում ես,Continue reading “Հուսով եմ գոնե”