Ես քեզ չասացի

Ես քեզ չասացի, որ սիրում եմ, իսկ դու միթե չտեսար, ինչու չտեսար ու հավատացիր, որ ես կամ ու գոյություն ունեմ քեզ սիրելու։ Ես միշտ սիրել եմ քեզ անգամ այն ժամանակ, երբ չեմ նայել քեզ։ Ես շատ եմ հրճվել, երբ մի բառ եմ փոխել քեզ հետ, չէ որ այդ պահը ինձ մոտ աշխարհ է շրջել։ ԴուContinue reading “Ես քեզ չասացի”

Մինչև այն ժամանակ երբ հասկացա

Առաջին անգամ, երբ հանդիպեցի նրան գտնվում էի չափազանց ծանր, եթե չասենք հուսահատական վիճակում, ես իրոք չգիտեի ինչպես դուրս գալ այդ հիմար իրավիճակից մինչև վերջերս: Ես անգամ սկսեցի մտածել, որ բուժվում եմ մի քանի րոպեում, ես կարծեցի թե միասին մի տուն կստեղծենք մի մեծ արվեստ ,որտեղ և կկիսենք կյանքերը, մինչև այն ժամանակ , երբ հասկացա որ նա առաձնացնում է այն ինչContinue reading “Մինչև այն ժամանակ երբ հասկացա”

Ես ծխում էի այն ինչ դու

Ես ծխում էի այն ինչ դու: Գիտես ինչու, որովհետև ինձ համար թանկ ուհաճելի էր զգալ քո նեկայությունը, պատկերացնում էի հոտդ, տեսնումքայլվածքդ, լսում ձայնդ: Այդ ամենն անում էի ինձ համար ՝ հաշվի առնելով որ նույնը չեմ ստանում քո կողմից չէի չարանում, հակառակը՝ երջանկանում էի: Քանի որ իմ զգացմունքի տերը ես եմ, իսկ դրա ստեղծման հիմքը քո շնորքը:Continue reading “Ես ծխում էի այն ինչ դու”

Ես կանգ առա այդ մտքերի վրա

Ես կանգ առա այդ մտքերի վրա, որոնք ամեն ինչ տակնուվրա էին արել իմ մեջ, մինչդեռ նա, որ մտել էր լոգարան, ըստ երևույթին, լողանում էր,ինչպես դա կարելի էր կռահել հոսող ջրի ձայնից: Ես խստորեն զգում էի իմ անզորությունը, բայց միևնույն ժամանակ իմ մեջ արթնացել էր նաև այդ զգացումը հաղթահարելու կատաղի մի ցանկություն: Մինչև այդ պահը նրանContinue reading “Ես կանգ առա այդ մտքերի վրա”

Կիլիմանջարոյի բարձրության նման բարդ

Ես ակնթարթ էի հաշվում, որ կգրես ու կհայտնվես, բայց ինքս չէի քայլում դեպի քեզ կարծելով թե չորացնում ես մեր խոսակցությունը, ես չէի վազում ու փաթաթվում վզիդ, ես հեռվից մտածում էի ինչ ես անում ու չէի խեղդվում ցանկությունից թե պիտի իմանամ ինչ մտքեր ունես, քանի որ դու երբեք չկիսեցիր դրանք ինձ հետ: Կյանքիցդ մի հատված իմացա,Continue reading “Կիլիմանջարոյի բարձրության նման բարդ”

Ես դեռ շարունակում էի ապրել

Ես դեռ շարունակում էի ապրել այն պատրանքով, որ նա առաջվա նման սիրում է ինձ, կամ ավելի ճիշտ,աշխատում էի երբեք առաջ չքաշել սիրո հարցը: Եվ չնայած դրան, ինձ ոչ մի րոպե չէին լքում այն կասկածները, որ պետք չէ անկեղծանալ, բայց կորցնելու ոչինչ չունեի իմ առաջ, ինչպես բոլորն էին ասում, երբ ցույց ես տալիս թե սիրում ուContinue reading “Ես դեռ շարունակում էի ապրել”

Ուզում եմ ասել

Ուզում եմ ասել,որ այդ երկու օրվա մեր զգացմունքների ներդաշնակությունը ուղեկցվում էր այն մթագնությամբ կամ, եթե կուզեք, բանականության այն լռությամբ, որի պայմաններում դադարում է ամեն մի դատողություն, և սիրած մարդու գործողություններն ու բնավորությունը գնահատելիս ենթարկվում ես միայն ներքին ձայնին: Մի խոսքով, ինձ թվում էր, թե նա ոչ միայն թերություն չունի, և, կարծում եմ, որ այդ նույնContinue reading “Ուզում եմ ասել”