Հուսով եմ գոնե

80c06d5bccdc121ca77ea13ba2f3aaf1

Ստացվեց այնպես կամ այսպես: Իմ կյանքում երկուսն էլ նույն կերպ են դառնում, հիմիկվա այսպեսը ավելի է ծանրանում քան այնպեսը, ու ես պատրաստ չեմ տանել այլևս այն, որ կրում եմ ինձ այնտեղ, որպեղ այսպես եմ: Ու ինչ եթե այնպեսը վերադառնա մի օր: Ես կապրեմ արջի որջում, որտեղ ժամանակը ձմեռվա պես դանդաղ է գնում, դու քնում ես, քանի քաղցը չի սպանում արթնանալու համար: Լավ է գոնե կյանքում մի ազդակ մնում է, ի՞նչ կլիներ ինձ հետ եթե չլիներ բնությունը: Ես նյութականացա ու կորցրի անգամ այն ինչ ինձ պահում էր ոտքերի վրա, կոկորդս ցավում է, մի բան կուլ չի գնում, բայց ո’չ երեկ ո’չ այսօր իմ հետ լուրջ բան չկատարվեց, ու վաղուց է այդպես: Բայց այսօրն ուրիշ դարձավ ես հասա վերջին: Ամեն ավարտ մի բանի սկիզբ է, բայց սա մի տեսակ այլ ստացվեց: Ինձ թվում է ես դավաճում եմ նրան ու ցանկությունս ավելի մեծ է քան կարողությունս:
Ես վաղուց լաց չեմ եղել, ու դա ցավալի է, լավ է գոնե մի զգացողություն կմնա: Ես որոշեցի դադարել ֆիզիկապես, քանի որ հոգիս վաղուց կանգնել է, ուղղակի իմ նմանների համար բարդ է երբ չի ստացվում, քանի որ մենք հանձնվողներից չենք, բայց շարունակել ձևանալ որ ամեն ինչ գոնե լավ կլինի այլևս արժեք չունի, գիտե՞ս ինչու, որովհետև ամեն ինչ լավ է այնպես ինչպես կա: Սպասել մի բանի ավելի ծանր է, քան ստեղծել մի բան, որի դեպքում հույսդ հիմք կունենա, իսկ ի՞նչ անել հիմա երբ այն ինչ ստեղծված է ձեռքից հալվում է: Ինձ համար առաջ մղող էր միշտ այն թե ինչ կմտածեն, ի՞նչ կլինի երբ տեսնեն որ ես հանձնվել եմ, ի՞նչ կլինի երբ իմանան ով եմ ու հասկանան, որ իմ հարսանեկան քողի տակ չամուսնացող աղջիկ կա: Ինձ համար դժվար էր լինել մենակ իմ առաջ, բայց այսօր վերջապես աջ կամ ձախ անելու ժամանակն է, ես մի կողմ դնելով ներքին վեհությունս, վստահությունը իմ ուժի նկատմամբ, սերը իմ աշխարհի շուրջ հայտարարում եմ, որ ես դադարում եմ ,երբ դադարել էի ամիսներ առաջ: Այլևս ոչինիչ չկա ու դրա համար պատճառներ փնտրել պետք չէ: Ինձ համար ավելի ցավոտ է տեսնել, որ իմ կանգառում կայանող չկա, իսկ ես սպասողներից չեմ: Ես դադարում եմ: Հուսով եմ գոնե կդանդաղեմ դադարել, կներեք:

Ես վախենում եմ ինձնից

Image uploaded from iOS (36)Ես վախենում եմ ինձնից: Այլևս ոչ չէր լոգանք չի մաքրում ինձ: Ես չէի դադարում ստել, գողանալ, թալանել:
Սա առաջին տարին է ինչ նա չկա ու ես չգիտեմ դիմավորել նոր տարին, թե չէ: Ես զգում եմ այնքան խեղճ ու ցավոտ, որ ոչ մի այլ ցանկություն չունեմ շարունակելու կյանքս: Նա ոչ հայրս է, ոչ մայրս, ոչ սիրեցյալս: Այս տարի իմ նոր տարին չի կիսում եղբայրս: Միայն նա ում հետ կռվել եմ ողջ մանկության ընթացքում, կիսել եմ սերերս, փախել եմ տնից ու եղել եմ սար, անդավաճան սար:
Երբ նա էլ չկա բոլոր սարերն արդեն հարթավայրեր են…
Ու ես շարունակեցի կորցնել միշտ կրկնելով նույն սխալները ՝ ետ գնալով նույն հին ու մաշված դռներին:
Ես այլևս չէի վախենում ուղղակի մի մեծ ցավ կպչում էր սրտիս ու անդադար քամում ինձ: Ցավն այնքան մեծ էր որ ես անդադար հետ էի գնում՝ կորցնելով ամեն ինչ օգտվոլով արհեստածին ու այն խորը հույսով, որ մի օր կսկսեմ ապրել այնքպես ինչպես երազում էի:
Ու ես ինքս չնկատեցի թե ինչպես սկսեցի դադարել՝ կորցնելով անգամ հույսս, երազանքս:
Ես էլ հոգնեցի:
Ես հոգնեցի բոլորից՝ շահ ու գահ փնտրող, քեզ քաշից քցող բողոքողներից: Ես հոգնեցի ապրելուց, երբ ամեն ինչ տեղում կանգնեց ես երևի առարկա եմ: Ես հոգնեցի հոգնելուց, սիրամարգի պես չպճնվելուց, չթալանելուց, չարհամարհելուց: Ես վաղուց է չեմ հոգնում, ես ավելի վաղ հոգնեցի քան հոգնում են:
ՄԻ օր հոգնեցի մտածելուց, սիրտս այնքան արագ էր խփում, որ լսում էի արյան աշխատանքը:
Մի օչ ես այնքան հոգնեցի, որ հեգնեցի ամենին ու ամենից շատ ես դադաեցի լինել մտահոգվող, ես դարձա վայրի:
Ես իրոք հոգնեցի լինելուց, տեսնելուց, զգալուց ու մի՞թե այն ամենն ինչ հոգնեցնում է արժեք ունի: Եվ ամենից վատ ես հոգնեցի ինձնից, ես դադարեցի լինել, ես հեգնեցի ինձ, հոգնեցի պարզապես ու ուղղակի: Ես դարձա ինձ մեկ ուղղակի:
Այս պատմությունը սկսվեց, երբ հույսը մեռավ առաջինը: Այն ամենն ինչ ունես այսօր ստեղծված է քո մտքերից ու հավատներից անցյալում: Ինչպե՞ս կարող ես երջանիկ լինել այսօր երբ ընտրում ես դժբախտ ու դաժան մտքերը, պահում ես անցյալը հոգում ու դառնում անհավատ: Մեր խոսքերը չեն ստեղծում երջանիկ միջավայր այսօր , մենք ասում ենք ով ենք, ով լինելու փոխարեն:
Առավոտյան լույսով չեն գալիս մտքեր, ես ուժեղ եմ,ես երջանիկ եմ, ես կարող եմ, ես տաղանդավոր եմ: Ժամանակը չէ՞ արթնանալ ու ստեղծել կյանք, որ լիարժեք ուրախություն կբերի: Դու կարող ես ընտրել ինչպես լինել: Դու միշտ ընտրում ես: Իսկ ինչու՞ չենք ընտրում այն ինչ մեզ արժանի է, քանի որ մենք բավական չենք, ոչինչ երբեք բավարար չէ ու մենք երբեք չենք ապրի այն ինչին արժանի ենք, քանի որ դա բավական չէ:

Ինչ եթե ես կարողանայի, ես նորից արթնացա նույնն էր լույսը,որ ընկավ աչքերիս նույն ուժով, նույն անկյունով ու ես զգացի, որ կամ: Էլի շտապում եմ խանութ հացը վերջացել է /տանը չեն սիրում մեկ օրվա հաց ուտել/, ուր որ է կարթնանան, ես պիտի շտապեմ: Իսկ ի՞նչ եթե դուրս գամ ու չգամ, երևի մարդ, ով պարզորեն դժբախտ է: Ես չեմ կարող լինել այդպիսին ես պիտի գնամ:
Ինձ քեզնից շատ քիչ բան մնաց, ինձ քեզնից քո մասին մնաց, ինձ քեզնից քո հետ իմ մասին մնաց, ինձ քեզնից գրեթե բան չմնաց, մի քանի նկար, մի քանի հարց, մի քանի պահ:
Իսկ դու գիտե՞ս ինչ է սերը: Դու երբեք էլ չես իմանա, քանի որ այն ամենն ինչ ժամանակի մեջ սեր է ու երջանկություն կստեղծի միայն հիշողություն:

Մի որոշ ժամանակ ես լրիվ անուժ էի

Image uploaded from iOS (77)Մի որոշ ժամանակ ես լրիվ անուժ էի՝ ծախսելով երկար ժամանակ կառուցողական լինելու փոխարեն: Ես շատ էի աշխատում, ծախսում ժամերս երազելով լինել ավելի արդյունավետ: Եվ ահա ինչ եկավ մտքիս կան շատ պատճառներ արտիստ չլինելու համար: Ես չունեմ գումար ստեղծելու այն ինչ ցանկանում եմ: Ես չունեմ ժամանակ ստեղծելու այն ինչ ցանկանում եմ: Եվ ինչու՞ չեմ կարողանում դադարել ցանկանալ: Եվ ի՞նչ եթե ես ունենամ և՛ գումար, և՛ ժամանակ: Ես չէի ունենա տաղանդ, ստեղծելու եռանդ կամ կրեատիվություն: Ես կլինե՞ի ադեկվատ: Մարդիկ չեն ցանկանում տեսնել թե ինչ եմ ստեղծում և ինչ եթե տեսնեն ու չսիրեն, և ինչ եթե տեսնեն ու սիրեն ու հետո շատ արագ մոռանան այդ մասին: Իսկ մի՞թե իմ նպատակն է հիշված լինել կամ հայտնի: Ինչու՞ եմ անում այն ինչ անում եմ և ինչու չեմ կարողանում դադարել: Ես սկսում եմ ձանձրանալ նման մտքերից: Իսկ եթե ես ստեղծել եմ լավագույնն ինչ կարող էի: Շատ հեշտ է օգտագործել այն ինչ ուրիշներն արդեն ստեղծել են ու հաջողվել, քանի որ ես երբեք չեմ լինի լավ լավագույններից:
Ավելի հեշտ է թոշնել բոլոր մտքերը գլխում ու չստեղծել, սխալվելուց խուսափելու համար:
Անկեղծ լինելով ես անգամ չգիտեմ ինչ եմ ուզում ստեղծել: Այնքան լավ պատճառներ կան արտիստ չլինելու համար: Ես նայում եմ ինձ ու հարցնում ՝ դու պատրաստվու՞մ ես թողնել նրանց կանգնեցնել քեզ, պատրաստվու՞մ ես թողնել մտքերդ սահմանափակեն քեզ: Մի օր երազում եմ արհամարհել բոլոր անապահովությունները: Ես ունե՞մ ողնաշար անտեսելու վախերս: Չգիտեմ:

Ոչինչ էլ չի փոխվի…

Ոչինչ էլ չի փոխվի…Image uploaded from iOS (79)
Ես առավոտից երեկո աշխատում էի մի թաքուն հույսով, որ նպատակներին հասնում են նրանք, ովքեր պայքարում են:
Բայց ընթացքում շատ բաներ բուսնեցին: Փոստատարն էլի նամակներ էր բերում, վարորդը մեքենա սարքում, նկարիչը կտավներ խզբզում, ամենքը մի գործի էին, ես ոչ մի օր չճանաչեցի մեկին, որ աշխատելով սեր կզգար, գուցե կան, գուցե ես չգիտեմ: Չգիտեմ արդեն, իմ մտքով միայն մարդասպան լինել չանցավ: Ես կորցրի բոլորին ու զարմանալին կամ զարհուրելին այն եղավ, որ ոչ մի օր ափսոսանք ու ցավ չմոտեցավ ինձ, հակառակը ՝ չունենալով մարդկանց, լցված մենակության մեջ, անհանգստությունը ամեն վայրկյան կողքիս ես սկսեցի ստեղծել, արվեստը միշտ բարձր եղավ ինձ համար՝ ցավագին բարձր բոլորից ու ամենից: Երբ ես ընտրեցի արվեստը ծամածռվեցի, փոքրացա, մեծացա և դա ոչ այնքան տհաճ էր ոչ էլ հաճելի: Ես շարունակում էի ապրել և դա պետք էր կյանքիս համար: Ինձ կուլ տվեց ապագան, նրա հետ կապված բոլոր հույսերը դարձան ապարդյուն: Անցյալն էլ ինձ չէր անհանգստացնում, ես չէի տառապում ինչպիսին լինելուց, ինձ դադարեց պետք լինել որևէ բան: Ես պարզապես ապրում էի և դա էլ հերիք է կյանքի համար: Համենայն դեպս այդ պահին այդպես էի կարծում: Ես սկսեցի կարոտել ինձ, ես ինձ չէի տեսնում: Իմ հանդեպ սերն ու ափսոսանքը, օդ դարձան: Ես դադարեցի լինել, քանի որ ինքս իմ կյանքով չէի ապրում: Ինձ տեղ-տեղ սպանում էին հուշերը, բայց դա էլ բան չփոխեց, քանի որ մահն ինձ համար երբեք սարսափելի չի եղել:
Ստերս շատանում էին, իսկ ես անգամ չէի նեղվում: Ես չէի էլ մտահոգվում, որ օրերս ավարտի կգան ու ես կմեռնեմ, որպես վերջին մարդ: Ինձ անգամ չէր մտահոգում ինձ որպես մարդ կհիշեն թե չէ: Ու եկավ մի օր երբ ես ողջ սրտով ցանկացա ատելի լինել, ինձ դուր չէր գալիս սիրելն ու սիրված լինելը: Ես վռնդեցի բոլորին միաժամանակ ու միանգմաից, դուք ի՞նչ կասեք, սկսեցի օգտագործե՞լ նրանց, ովքեր կողքիս մնացին, օ~, մտածեք ինչ կուզեք: Ես հանգիստ եմ մշտապես լցված ինձնով: Ես վախենալու ոչինչ չունեցա, անգամ եթե բոլորն ինձ դեմ դուրս գան: Ինձ սկսեց տանջել այն միտքը արդյոք կարող եմ ապրել այսուհետ և քանի որ ես ինձ բռնեցի ինքնասպան այդ մտքի վրա արագ սթափվեցի, չէ՞ որ ես այնքան ուժ չէի ունենա ինձնից ազատվելու համար: Չէ՞ որ լինես լավը, թե վատը ապրել պիտի ուզես: Ես մի օրում հոգնեցի բոլորից ու ամենից: Ես այլևս չկարողացա լինել այնպիսին ինչպիսին կոչվում է լավը, բարին, գեղեցիկը: Նման խարիզմաներն ինձ համար չեն լինի:

Ո՞վ եմ ես…

Processed with VSCO with f2 preset

Մի օր նա հասկացավ, որ ոչինչ այն արժեքը չունի ինչ կյանքը:
Ո՞վ եմ ես…
Փողոցում ապրող անտեր շու՞ն, սառնարանում փչացող պանի՞ր, ռենտգենյան ճառագա՞յթ, թե՞ կյանքում ամեն ինչ ու ամենքին կորցրած մեկն ով չունի ոչինչ:
Այս ամենից ավելի վատ ես մարդ եմ ով վաղուց շնչել չգիտի: Կատարյալ երջանիկ եմ, անողնաշար դժբախտ ում լռությունս շուտով ավելի հուզիչ կդառնա:Ինձ շատ արագ զզվեցրեց հավերժ այդ եսը, ես՝ իմը, ուրիշինը… անգամ զզվեցրել է այն, որ բոլորը մեկ բան անելու ցանկություն ունեն, ուզում են ամեն կերպ ինչ-որ մեկին հետաքրքիր լինել: Ինձ ամենինչ հոգնեցրեց, որ իմ մեջ խիզախություն չունեմ դառնալ ոչինչ: Դու, ես նաև բոլորս կատարում ենք մեր դերը այն ներկայացման մեջ, որը գրվել է շատ տարիներ առաջ:

Ինձ թվում էր, թե գալու ես, բայց ինչու՞, ինչու՞ էր ինձ թվում, մի՞թե հույսս չէր մեռել այնքան, որ փակեր բոլոր պատուհանները, որ քեզ էին նայում: Չէ՛, հույսս մեռել էր, բայց սիրտս շարունակում էր աշխատել, այն չէր դադարում, քանի որ ապրում էի մինչև այն օրը երբ հասկացա, որ չեմ ցանկանում ապրել:
Գիտե՞ս, ես այնքան էի հոգնել, որ այլևս ոչինչ չէի ցանկանում, ես պարզապես էի: Երևի մեր հրաժեշտի օրը պիտի թույլ տայի քեզ մի լավ շրխկոցով փակել դուռը դեմքիս: Ես այնքան քաջություն չունեցա դա հանդուրժելու, որ այսօր՝ լինի ձյուն թե անձրև դուռը բաց եմ պահում, երևի ներս կգաս՝ հարցնելու ոնց եմ: Իսկ ես, ինչ պիտի անեմ, եթե անգամ ներս գաս ու հոտդ լցնի տարածքս ես կշարունակեմ խաղալ ինձ պահելով ավելի քան օտար, քանի որ եսս թույլ չի տա պատմել քեզ ամենն ինչ կատարվեց ինձ հետ, երբ փակեցիր դուռս: Իսկ ինձ հետ այնքան բան կատարվեց: Գլխիս ամպեր գոռացին, մեջքիս բեռներ դրվեցին, արևը տեղ-տեղ ժպտաց ինձ: Բայց ես երևի այնքան երջանիկ կլինեմ, երբ ներս գաս ու բույրդ թողնես ինձ, գոնե մի քիչ, գոնե մի ժամով, ես էլի կլուսավորվեմ քեզնով: Չէ՞ որ որքան էլ նեղացած լինեմ չեմ կարող չընդունել, որ դու իմ փակ լույսը եղար: Ես անսովոր քո նման արևներին՝ կուրացա: Թքած ինչ եղավ ինձ հետ. ես ստիպված եմ ապրել առանց քեզ: Իսկ դու՞, ու՞ր ես, ու՞մ հետ ես երջանիկ, երջանի՞կ ես: Գիտե՞ս ես քեզ երջանիկ տեսնել եմ ուզում ինչպես և ինձ: Որքան էլ ինձ թվա թե գալու ես, դու չես գա, գիտեմ, դու անցյալի ցավերին վերադառնալ չես կարող, քանի որ դու փակուղիներ չես հանդուրժում: Դու միշտ կշարունակես գնալ առաջ, լավ եմ հասկանում, ես հպարտ եմ քեզնով: Ու գիտե՞ս ինչ էլ անես ես քեզ սիրում եմ, որքան էլ մեռնեն հույսերս մեկ է սիրտս դեռ խփում է, կարևոր չէ` ինչու, շատ կուզեմ, որ արագ աշխատի. զարկերի քանակը լիանա ու կանգ առնի: Ես այսօր ողջ հոգով երազում եմ, որ կանգնեմ ու դադարեմ: Ես անհույս չեմ, ես բավական առաջ եմ կանգնելու համար, բայց ինչ էլ անեմ հավերժ ստիպված եմ:
Երանի ինձ ծաղիկներ նվիրեիր, որ փոշմանեի դրանք չպահելու համար, երանի մի հուշ մնար քեզնից, որ կարողանայի նետել ու ցավել այնքան, որ նեղսրտեի իմ պատճառով և ոչ քո: Երանի քո հրաժեշտն իմ պատճառով լիներ, ես լինեի վատ ու տկարամիտ: Երանի ամենինչ շուտ մեռներ ու չապրեի այն ինչ կատարվեց ինձ հետ, իսկ ինձ հետ իրոք շատ բան կատարվեց: Քեզնից առաջ, քո հետ, թե քեզնից հետո էական չէ. էական չեմ:
Այս պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես ամենից քիչն էի պատրաստ պատմության մեջ ընկնել՝ այն էլ գլխավոր դերով: Եվ դա ոչ այն պատճառով, որ սովոր չէի կամ բավական խուսափում էի նման իրադրություն ընկալելու այլ այն, որ ես վերջապես ջերմորեն երջանիկ էի, շատ օտար ու հոգնած այն բեռներից, որ կրել էի: Չգիտեմ ինչից սկսվեց ամենը, բայց դա շատ բնականորեն ստիպեց ինձ ապրել հետագայում ու ես չհասցրի կանխազգալ, որ լինելու է մի բան, որ անհարկի խորթ է ինձ, որ կփլի իմ մեջ կառուցած բոլոր սյուները՝ թողնելով ինձ առանց տանիք լինի անձրև թե ձյուն: Ասում են թե ինչ լինում է մարդու խելքից է, ես այժմ դադարում եմ հավատալ դրան, քանի որ այն ինչ պատահեց ինձ հետ ոչ խելքից էր, ոչ էլ անխելքից:
Ես նրան չէի սիրում, բազմիցս կրկնում էի, որ մենք հարազատորեն ընկերներ ենք և արհամարհում էի նրա մեծ հույսով լցված աչքերը, թե մի օր իմ սիրտը կբախի նրա համար: Նա ինձ նվիրում էր խոսքեր, ժամանակ, ջերմություն այն ինչ ընթացիկի մեջ այնքան բավարար էր անգամ խեղդող, որ թվում էր թե ամեն պատահածի մեջ կապրեմ: Ես ընտրում էի մարդկանց ու ստանում այն ինչ ցանկանում էի, դա երևի ինքս իմ հանդեպ ինքնավստահությունից էր: Ես խեղդվում էի սիրված լինելուց  ու զգում թե օգտագործում եմ նրան ինչպես սիրածս շորերի կախիչները: Բայց ժամանակի հետ հասկացա, որ եղելությունն այնպիսին է ինչպիսին պատկերացնում ես իրականում: Ես հույս էի տալիս նրան, ամեն օր հետաձգելով մեր բաժանումը կարծես չէի ուզում ցավեցնել նրան: Այո, ես կարծում էի, որ նա կցավի ինձ կորցնելուց: Մինչև հասցրի մի վիճակի, որ մեր բաժանումը միայն իմ վրա թանկ նստեց: Մարդուն բաց թողնելը ճիշտ ժամանակին ինձ նման թույլերի համար չէր: Ես պարզապես ուզում էի ոչ թե տեսնել այլ ունենալ նրա գոյությունը: Որոշ ժամանակ հետո հասկացա, որ երբ հաճելիորեն վատնում էի կյանքս այս կամ այն ճանապարհին`  հուսալով, որ իմ սարերն եմ նվաճում, նա այնքան անկեղծ ու ազնիվ իմ զանգին էր սպասում ՝ ոչ մի բան չակնկալելով, պարզապես որպես ընկեր, ով պիտի հարցներ ոնց լինելս, բայց սրտի խորքում ձայնս լսելու անհագ ցանկությունը կուլ տալու համար: Եվ ի՞նչ, ես բնականաբար առաջինը չէի լինում զանգողների մեջ, իսկ երբ նրանից զանգ էի ստանում հաճախ անտեսում էի մի պարզունակ նամակ գրելով, թե աշխատում եմ, այն ժամանակ երբ առոք-փառոք սուրճ էի խմում: Երեկոյան ժամերին, երբ քամին մի տեսակ ավելի սառն ու ուժեղ էր խփում դեմքիս ես հիշում էի նրան ու տարօրինակ կարոտով լցված ուզում խոսել, դա անում էի աշխատավայրից մինչև կանգառ հասնելու ճանապարհին: Չգիտեմ ճանապա՞րհն էր լցնում մենակությունս,ցու՞րտը, թե՞ օգտագործում էի նրան: Բայց փաստը մնում է փաստ, որ ես նրան հիշում էի, երբ անելիք չունեի: Ես երբեք ինձ հաշիվ չէի տալիս, քանի որ քայլիս լրջությունը պատկերացնել չէի կարող: Դա ինձ համար այնքան առաքինի ու բարի էր, որ ես չէի պատկերացնում ինչպես կարելի է սպասել զանգի, կանչի: Նա ոչ մի բողոք չէր ցուցաբերում հակառակը մեծ սիրով լցնում էր մենակությունս, կիսում վշտերս, երբ պարտավոր չէր, իսկ ես օգտվում էի առանց հասկանալու՞, չէ՛, չգիտեմ: Մի՞թե նա չէր պատկերացնում ինչպիսին եմ ու ինչ եմ անում, թ՞ե շատ էր սիրում սիրում ինձ: Մի՞թե սիրելն այդպես է լինում: Ես զգացի թե ինչ սրիկա եմ եղել, երբ սիրո քուլաները լցվեցին գլխիս: Նա շարունակում էր ինձ հետ վարվել այնքան նուրբ ու թանկ, որ ես սկսեցի առաջին անգամ գնահատել այն ինչ ունեմ հիմա:
Լուսավոր ու ջերմ օր էր ճիշտ նրա պես, ես այլևս չէի զանգում նրան ճանապարհս լցնելու համար, ես անգամ ժամանակ էի գտնում հանդիպել, գրկել նրան՝ ընթացքում վայելելով նրա սերն ու փաղաքշանքը: Նա շան նման էր դարձել ու ես գիտեի թե հավատարիմ է ու հատկապես իմը, մինչև այն օրը երբ բացեցի աչքերս,ո՛չ, նա ինձ չդավաճանեց, չնեղացրեց, չլքեց՝ դուռը կոպիտ փակելով դեմքիս, նա միշտ եղավ նուրբ ու վեհ հատկապես ինձ հետ: Մեր կապվածությունը հիվանդության էր հասել, ես տենդագին կարիք էի զգում ունենալ նրան կողքիս, բայց նա օտարանում էր ու իմ բոլոր խառը հարցերին պատասախանում գժվե՞լ ես, ամեն ինչ նույնն է ու կարգին: Ես վախեցա կորցնել նրան, երբ ձմեռվա սառը քամու հետ դեմքիս կշպրտվեր նրա օտարությունը: Մենք գիտակցում էինք, որ մի բան այն չէ, որ մենք փոխվել ենք, բայց երբ ու որտեղ չիմացանք, նախընտրում էինք չխոսել այդ մասին, չշոշափել թեմաներ, որոնք երկուսիս էլ կրծում էին, բայց ապարդյուն: Մինչև այն օրը, երբ երկուսով դարձանք ապարդյուն: Ես այնքան էի վախենում, որ չեմ ունենա նրան հատկապես ձմռան ցրտերին, որ մեր թանկ հանդիպումներից մեկի ժամանակ ասացի`​ սիրում եմ: Ես լալ էի ուզում, երևի չգիտեի ինչ եմ զգում, բայց կախվածությունս ուտում էր ինձ, ես սպանվում էի օտարությունից մինչև որոշեցի, որ պետք է նրան հավերժ կողքիս պահեմ ՝ ճիշտ այնպես սիրելով ինչպես նա: Բայց ժամանակ անց թանկ սերերն էժանանում են: Մենք բաժանվեցինք ճիշտ այն օրը, երբ ես ասացի, որ սիրում եմ նրան: Նա ճնշված էր, շատ տագնապով խառնված, նա դադարել էր ինձ տեսնել որպես սիրո աղբյուր, նա հաշտվել էր իմ ընտրությունների ու խնդիրների հետ: Երբ նա դադարեց ընդունել ինձ, դադարեց սիրել ինձ ճիշտ այն պահին, երբ սիրտս ասաց, որ սիրում է: Նա պոռթկաց ՝ ցույց տալով ինձ իր չկառավարվող ու այսքան ժամանակ լռած կերպարը: Հանդիպումը ճիշտ ավարտելու համար նա ասաց, որ ժամանակ է պետք, այո՛, երկուսիս էլ: Այստեղ կյանքն ինձ սովորեցրեց, որ միշտ էլ ժամանակ է պետք գալու: Մենք հրաժեշտ տվեցինք իրար՝ խոստանալով բավական շուտ հանդիպել, բայց շուտը երկար ձգվեց: Ես մինչև օրս չեմ տեսել նրան, չգիտեմ երջանի՞կ է, թե՞ չէ, հիշու՞մ է արդյոք ինձ,ատու՞մ է արդեն, ականջիս ծայրով լսել եմ ,որ ամուսնացած է, ես որոշեցի պարկեշտ գտնվել ու չքանդել նրա կառուցած փոքրիկ երջանկությունը լոկ կանգառում ինձ հետ երկար խոսող ընկերոջ համար: Ես սկսեցի հյուծվել, տանջվել իմ սիրո մեղքերից` մեղադրելով միայն ինձ իրեն կորցնելու մեջ, ով երևի գրված էր ինձ համար:
Ես սկսեցի միայնության մեջ երջանկություն փնտրել՝ խոստանալով այլևս չվնասել նրանց, ովքեր ինձ սիրում են: Եվ երբ որոշումս հստակ դարձավ ոչ ոք այլևս չթակեց դուռս ասելու, որ սիրում է: Իսկ ես մեծ դժբախտություն չդարձրի վիճակս, չնայած բոլոր պայմաններն ունեի դա անելու համար:
Ես երջանիկ էի մենակության հետ, համենայն դեպս ինձ այդպես էր թվում, մենք երկուսով զբոսնում էինք, սրճում, թատրոն գնում, ֆիլմ դիտում: Ահա և վերջինս խլեց իմ  կուտակված նոր հույսը՝ թե ամեն ինչ լավ է:
Ամառային տապ երեկո էր, ես երջանկությունը դեմքիս մտա կինոթատրոն, որտեղ ութսունի փոխարեն տասը դիտորդ գտա: Միայնակ ու երջանիկ զավթեցի աթոռներից մեկը՝ ոչ մի լուրջ հույս չունենալով որակյալ ֆիլմ դիտելու սկսեցի խժռել կողքիս մարդկանց անիմաստ ու չխանգարող ներկայությունը: Առջևում ՝ հենց առաջին գծում, երեք թե չորս ջահելներ էին, պարղզ երևում էր , որ եկել են շնորքով քննադատելու այն ինչ կտեսնեն՝ ասելու ,որ մեր քաղաքւմ մեկ է ստվերից ու լույսից հասկացողներ չկան: Երևի ճիշտ էին, ես էլ այդպես մտածեցի: Լավ է գոնե մուտքն ազատ էր ու չափսոսացի մի քանի կոպեկ տոմսի համար, դե գումարն ինձ հեշտ չէր տրվում, ես կյանքս կապել էի թատրոնին ու մեծ հույսեր ունեի արվեստիս մեջ լավագույնը ներկայանալու, այո, փարիզյան թատրոններ գրավելու համար: Ես չէի երազում ես, վտահ էի ներքուստ: Ինձնից մի երկու աթոռ առաջ էսթետիկ զույգ էր տեղավորված, նրանք անխնա լափում էին իրենց առաջ դրված մթերքը` անհամբեր սպասելով, թե երբ է ֆիլմի տեսարանը մթնելու, լույսերը՝ թուլանալու, որ մի անբռնազբոս համբույր սկսեն: Նրանք ինձ մոտ գիշատիչների հիշողություն թողեցին՝ ամուր թաղելով սիրո մասին իմ նուրբ պատկերացումները: Աչքս թեքեցի ձախ, նստելիս չէի նկատել, թե նա նոր էր հայտնվել չեմ կարող ասել, շատ խորասույզ հայացքով մի երիտասարդ էր կլանված, ինչ որ ծանոթ կամ անծանոթ հայացքով հարցականն աչքերին ինձ էր նայում: Ինձ թվաց ճանաչում ենք իրար մի պահ անգամ ցանկացա բարև տալ, բայց արագ սթափվեցի, չէ՞ որ ես նրան առաջին անգամ էի տեսնում: Մինչ այս մինչ այն ստացվեց այնպես, որ մտածմունքներն իմ երջանիկ ժպիտի ներքո հոշոտում էին ինձ, ես մտածեցի ինչ լավ է մեկն էլ ինձ պես մենակության հետ է քայլում: Ինձ դուր եկավ միտքը , որ ես այդքան էլ ձախորդ չեմ, նա շարունկում էր աթարթ նայել ինձ, այդ հայացքի ներկայությունն ինձ լարում էր այնքան, որ մարմնովս սառը դող էր անցնում ու գրեթե մոռացել էի որտեղ եմ ու ինչի համար: Նա մի նստարան մոտ եկավ մեզ արդեն բաժանում էր մի նեղլիկ ու թափուր աթոռ այն հույսով, որ մեզնից մեկը կլցնի այն ու կմիավորի կամ գոնե մեկ ուրիշ ծանոթ կգտնվի ու արագ կտեղավորվի մեր միջև՝մեզ վերածելով երջանիկ ծանոթների շարքի: Ես սարսուռ զգացի մինչ միտքը թե ինչու մի նստարան մոտ եկավ հասավ սրտիս, նա սահուն ճլթոցով հարցրեց արդյո՞ք ֆիլմը հավանում եմ թե չէ, այն սառն անտարբերությամբ թե զուտ ուզում է տեղեկանալ, որի ընթացքում զննում էր ինչպիսին են ձեռքերս, երկա՞ր են արդյոք թարթիչներս: Նա դեռ սպասում էր պատսախանիս, որ տեսնի ուղի՞ղ են արդյոք ատամներս: Ես չգիտեմ նա այդպիսի միտք ուներ, թե չէ, համենայն դեպս այդպես զգացի: Չեմ հիշում ինչ պատսախան տվեցի, ես անգամ ֆիլմն եմ մոռացել,միայն վստահ եմ, որ պատսախանս լցված էր անկեղծ ժպիտով, երեխայական մանր-մունր ծիծաղով ու արագ դուրս պրծնելու ցանկությամբ:
Ֆիլմը շարունակվում էր: Ես նայում էի ուղիղ էկրանին ու անթարթ այնքան, որ երևի հնարավոր չէ, սիրտս ֆիլմից շատ էր աղմուկ հանում, իսկ մտքերս խոսում էին առանց կանգնելու այնքան արագ, որ ոչ մի բառ չլսեցի կատարվածից: Հիշողությանս մեջ մնացին մի քանի սև ու սպիտակ տեսարաններ: Իսկ նա, որ նստած էր ինձնից շատ փոքր աթոռ հեռու լափում էր հոտս, շնչառությունս, ձեռքերիս նյարդային շարժը, ոտքիս դղրդյունը:
Ես անհամբեր սպասում էի, երբ էկրանին կգրվի ավարտ, որ վայրի ցատկով պոկվեմ այդ աթոռից՝ անդադար փոշմանելով թե ինչու եկա ու ինչ եմ կորցրել այդտեղ: Ես խոստացա այլևս չապրել մենակության հետ, չնայած, որ նրա հայացքը ինձ բավական հաճելի էր կյանքիս այդ անսեր ու երկար կանգառի պատճառով: Եվ այսպես կանգառում սպասող եսս չէր էլ պատկերացնի, որ նա կդառնա իմ հաջորդ մեկ տարվա վշտերի օրրանը:

Գարնանը հետաքրքիր հագնվենք

Անգամ հնաոճ հագուստների սահմաններում հնարավոր է ստեղծել անբացատրելի նոր ու հետաքրքիր կերպար, շատ հաճախ այդպես ավելի լավ է աշխատում:
Մարդիկ հաճախ առանձնացնում են հագուստի երկու տեսակ ՝ աշխատանքային ու տոնական: Օֆիսային աշխատանքի դեպքում անգամ, երբ գործում է համազգեստի օրենքը կարելի է խաղալ կերպարի հետ՝ ստեղծելով այն ինչ չեք վախենա կրել:
Ամենօրյա ու հարմարավետ տարբերակները ձեզ գալիս են օգնելու թե ինչ անել երբ օֆիսում բոլորը ձեզ են սպասում իսկ դուք հոգնել եք սպիտակ վերնաշապիկից:

Քառակուսի տեքստուրա ունեցող պիջակ
Այն աշխարհում հայտնի է power woman անվամբ երբ դեռևս 1980ականների նորաձևները առաջին անգամ կրեցին  տղամարդու զգեստապահարան հիշեցնող այս պիջակը: Այն պետք է ունենա ծավալային ուսեր, կանացի պիջակի համեմատությամբ բավական երկար  ծածկելով կոնքերը, թևքերը պետք է նույնպես երկար լինեն, նման կերպարը շատ թարմ ու նոր տեսք ունի, այն որպես զգեստապահարանի պարտադիր մաս օգտագործում են ֆրասուհիները: Սակայն պետք է զգույշ ու ճիշտ ընտրել չափերն ու լրացնող դետալները հակառակ դեպքում այն տարօրինակ կնայվի:

Միդի շրջազգեստ
Չնայած հարմարավետությունը այսօր նորաձևության առաջին պլան է գալիս, բայց դիզայներները չեն լցնում աշխարհը բազատեսակ տաբատներով: Գարնանային հավքածուների մեջ գերակշիռ մաս կազմեից ծնկից մի փոքր երկար շրջազգեստները հիշեցնելով Ծառայողական սիրավեպ ֆիլմի գլխավոր հերոսուհուն: Շրջազգեստի ընտրության մեջ շատ կարևոր է մատերիալը, ինչի վրա ակցենտը դրվեց այս տարի՝ լինելով ավելի ռիսկային ու ավանգարդ:


Kitten Heels կոշիկներ
Նորաձության բոլոր ամսագրերն անդրադարձան այս կոշիկների գեղեցկությանը, ոճայնությանն ու հարմարավետությանը: Հատկապես պրակտիկ օգտագործման համար բարձր գնահատական տվեցին բլոգերներից շատերը՝ նշելով, որ այն կերպարին տալիս է դրամատիկ լրջություն, բայց և բավական հարմար է:

Գծավոր վերնաշապիկ
Ամենադասական ընտրությունն այս տարվա, որ կրկին գրավեց նոր սեզոնը շատ ֆունկցիոնալ է ու համապատասխանում է գրեթե ամեն ինչի, ամենակարևոր ընտրություններից մեկը այս տարվա համար լցնելու բազային զգեստապահարանը ու  վստահ լինելու որ ամեն կերպարի լրացնելու կգա, իհարկե, գծավոր վերնաշապիկն է: Ընդամենը համարձակ եղեք առանց այդ էլ դասական վերնաշապիկը համադրել շատ վառ ու ակտիվ  հագուստով:
bd86e30a9d10fc7493c33d85c16f84cd

Ծավալային պայուսակներ
Փոքր տուփ հիշեցնող կանացի պայուսակներին եկել են փոխարինելու շատ ծավալայինները, նման պայուսակների նորաձև դառնալը  կապված է մի երկար ժամանակաշրջան կնոջ ձեռքին մեկից ավել պայուսակ տեսնելու ձանձրույթով, դիզայներների առաջարկած մակսի պայուսակները, որոնք նախատեսված էին տեխնիկայի համար այժմ դառնում են ծավալային պայուսակներ: Այս տարի նման պայուսակներով առաջինը հանդես եկավ Celine-ը:

Իսկ ե՞րբ Երևանը դարձավ սևավորների մայրաքաղաք

29101099_1809157785795387_1490582977195802624_o.jpg

Ինչ եթե կարողանայինք լինել այն ինչ ցանկանում ենք: Երևի խնդիրը ո՛չ քաղաքի ո՛չ ճաշակի մեջ է, քանի որ երկուսից էլ վաղուց զրկվել ենք: Երևի ամեն ինչ դարձավ կատարյալ վատ, երբ  ֆեշնի թարգմանությունը հայերեն հնչեց նորաձևություն: Դրա մասին սխալ ընկալումն ու հեղափոխության ցանկությունը մի մեծ ուժ է ստեղծում հավատալ, որ ամեն ինչ լավ կլինի:
Իսկ ինչու՞ Երևանը դարձավ  սևավորության մայրաքաղաք:
Այն ժամանակ, երբ մարդկանց միևնույն դարձավ ինչ տեսք կունենան, երբ հարսանիքներն ու ծնունդները միանման դարձան, թվում է նույն մարդիկ են ամուսնանում գրեթե նույն շորերով: Կորցնելով ռիսկն ու սեփական ճաշակը Երևանը դարձավ հանգիստ տարածք սևավորների համար: Երբ բոլորը խուսափում են տեսանելի լինելուց, բայց ցանկանում են նայվել, աղջիկները՝ մի հայացք ավել փախցնելու, տղաները մի մեքենա ավել քշելու համար:
Չնայած այն ամենին ինչ կատարվեց Երևանում մնացին ապրելու նրանք, ովքեր ուժեղ են: Երևանը ուժեղների քաղաք դարձավ: Մարդկանց մեջ կոտրվեց ինքնամոռաց ու ինքնաբավ ապրելու ազդակը, մենք դարձանք նույնը, նույնը դարձան մեր խնդիրները, ապրելակերպը, վայրն ուր հանդիպում ենք մնաց ԿԵՆՏՐՈՆՏԵՂԸ, իսկ ոճը որն ընտրում ենք կա ու կլինի նորաձև:
Եկավ մի ուրիշ շրջան, երբ բոլորս սկսեցինք անվերջ բողոքել՝ անդադար ու ամեն ինչից, անգամ բողոքներն էին նույնը, այստեղ ստեղծվեց մեզ համար ընդհանուր մի այլ բան՝ ԵՐԿԻՐԸ ԵՐԿԻՐ ՉԻ-ն:
Եկավ մի ուրիշ շրջան, երբ մենք շարունակում ենք միանման հագնվել: Մենք իրոք նույնն էինք, կառուցում էինք մեր հաջողությունը ուրիշի սխալի վրա, անպատվում ուրիշի ստեղծարարությունը մեր անկարողության ֆոնին, մենք վրեժ էինք լուծում: Ու սկսեցինք անմիջականորեն թխել այն ինչ տեսնում էինք, դա կյանքն էր հեշտացնում, իսկ գործը՝ արագացնում:
Ամեն ինչ մի օր միավորեց մեզ, չնայած որ բաժանվեցինք երկու խմբի՝ լավերի ու վատերի: Լավերը շարունակեցին լավ լինել, վատերը՝ վատ: Ամեն ինչ գոնե ստատիկ մնաց, ու թվաց թե դու երբեք էլ շանս չես ունենա հասնելու ավելիին ինչին ոչ թե ձգտում այլ պատրաստ ես: Դա հետաքրրքիր է, անգամ նրանք ովքեր հավատում են ու փորձում, ռիսկի գնում վարկերին են փաթաթվում:
Իսկ ե՞րբ  Երևանը դարձավ սևավորների մայրաքաղաք, երևի երբ ֆեշնի թարգմանությունը հայերեն հնչեց նորաձևություն: