Ես վախենում եմ ինձնից

Image uploaded from iOS (36)Ես վախենում եմ ինձնից: Այլևս ոչ չէր լոգանք չի մաքրում ինձ: Ես չէի դադարում ստել, գողանալ, թալանել:
Սա առաջին տարին է ինչ նա չկա ու ես չգիտեմ դիմավորել նոր տարին, թե չէ: Ես զգում եմ այնքան խեղճ ու ցավոտ, որ ոչ մի այլ ցանկություն չունեմ շարունակելու կյանքս: Նա ոչ հայրս է, ոչ մայրս, ոչ սիրեցյալս: Այս տարի իմ նոր տարին չի կիսում եղբայրս: Միայն նա ում հետ կռվել եմ ողջ մանկության ընթացքում, կիսել եմ սերերս, փախել եմ տնից ու եղել եմ սար, անդավաճան սար:
Երբ նա էլ չկա բոլոր սարերն արդեն հարթավայրեր են…
Ու ես շարունակեցի կորցնել միշտ կրկնելով նույն սխալները ՝ ետ գնալով նույն հին ու մաշված դռներին:
Ես այլևս չէի վախենում ուղղակի մի մեծ ցավ կպչում էր սրտիս ու անդադար քամում ինձ: Ցավն այնքան մեծ էր որ ես անդադար հետ էի գնում՝ կորցնելով ամեն ինչ օգտվոլով արհեստածին ու այն խորը հույսով, որ մի օր կսկսեմ ապրել այնքպես ինչպես երազում էի:
Ու ես ինքս չնկատեցի թե ինչպես սկսեցի դադարել՝ կորցնելով անգամ հույսս, երազանքս:
Ես էլ հոգնեցի:
Ես հոգնեցի բոլորից՝ շահ ու գահ փնտրող, քեզ քաշից քցող բողոքողներից: Ես հոգնեցի ապրելուց, երբ ամեն ինչ տեղում կանգնեց ես երևի առարկա եմ: Ես հոգնեցի հոգնելուց, սիրամարգի պես չպճնվելուց, չթալանելուց, չարհամարհելուց: Ես վաղուց է չեմ հոգնում, ես ավելի վաղ հոգնեցի քան հոգնում են:
ՄԻ օր հոգնեցի մտածելուց, սիրտս այնքան արագ էր խփում, որ լսում էի արյան աշխատանքը:
Մի օչ ես այնքան հոգնեցի, որ հեգնեցի ամենին ու ամենից շատ ես դադաեցի լինել մտահոգվող, ես դարձա վայրի:
Ես իրոք հոգնեցի լինելուց, տեսնելուց, զգալուց ու մի՞թե այն ամենն ինչ հոգնեցնում է արժեք ունի: Եվ ամենից վատ ես հոգնեցի ինձնից, ես դադարեցի լինել, ես հեգնեցի ինձ, հոգնեցի պարզապես ու ուղղակի: Ես դարձա ինձ մեկ ուղղակի:
Այս պատմությունը սկսվեց, երբ հույսը մեռավ առաջինը: Այն ամենն ինչ ունես այսօր ստեղծված է քո մտքերից ու հավատներից անցյալում: Ինչպե՞ս կարող ես երջանիկ լինել այսօր երբ ընտրում ես դժբախտ ու դաժան մտքերը, պահում ես անցյալը հոգում ու դառնում անհավատ: Մեր խոսքերը չեն ստեղծում երջանիկ միջավայր այսօր , մենք ասում ենք ով ենք, ով լինելու փոխարեն:
Առավոտյան լույսով չեն գալիս մտքեր, ես ուժեղ եմ,ես երջանիկ եմ, ես կարող եմ, ես տաղանդավոր եմ: Ժամանակը չէ՞ արթնանալ ու ստեղծել կյանք, որ լիարժեք ուրախություն կբերի: Դու կարող ես ընտրել ինչպես լինել: Դու միշտ ընտրում ես: Իսկ ինչու՞ չենք ընտրում այն ինչ մեզ արժանի է, քանի որ մենք բավական չենք, ոչինչ երբեք բավարար չէ ու մենք երբեք չենք ապրի այն ինչին արժանի ենք, քանի որ դա բավական չէ:

Ինչ եթե ես կարողանայի, ես նորից արթնացա նույնն էր լույսը,որ ընկավ աչքերիս նույն ուժով, նույն անկյունով ու ես զգացի, որ կամ: Էլի շտապում եմ խանութ հացը վերջացել է /տանը չեն սիրում մեկ օրվա հաց ուտել/, ուր որ է կարթնանան, ես պիտի շտապեմ: Իսկ ի՞նչ եթե դուրս գամ ու չգամ, երևի մարդ, ով պարզորեն դժբախտ է: Ես չեմ կարող լինել այդպիսին ես պիտի գնամ:
Ինձ քեզնից շատ քիչ բան մնաց, ինձ քեզնից քո մասին մնաց, ինձ քեզնից քո հետ իմ մասին մնաց, ինձ քեզնից գրեթե բան չմնաց, մի քանի նկար, մի քանի հարց, մի քանի պահ:
Իսկ դու գիտե՞ս ինչ է սերը: Դու երբեք էլ չես իմանա, քանի որ այն ամենն ինչ ժամանակի մեջ սեր է ու երջանկություն կստեղծի միայն հիշողություն:

Leave a comment