Մոդան`վայրի

Հեշտությամբ ու արագորեն տրվող ոչինչ գոյություն չունի:Մարդկանց մեծամասնությունը գտնում է ,որ նրանք ովքեր զբաղվում են իրենց հոբբիներով և քիչ է գումար էլ աշխատում պարզապես շատ հաջողակ են:Նման կարծիքներ լսել եմ շատ հաճախ հատկապես ,երբ գործը հասնում է ոճին ,մոդելավորմանը,դիզայնին:Առավել բարդ ու պատասխանատու աշխատանքը միշտ կապված է մարդու հետ,կարելի է լինել տարակարծիք:Մարդիկ ,ովքեր ատում են անկարողությունը միշտ ցանկությունն իրականության տեղ են պնդում:Եվ չկա ավելի ֆանտաստիկ պատկեր ,երբ մարդ ունի այն ինչի կարիքով վառվել է:Կյանքը ուղղորդւոմներ տալու համար է,ամենքիս հասցնելու որևէ կետի,վերևում ,ներքևում լինել թե չլինել,մենք ենք որոշում և այսօր Լինել թե չլինելը հարց չէ այլ կարգավիճակ:Նրանք,ովքեր ունեն նպատակներ վաղ թե ուշ կհասնեն իրենց կայարանին,երազանքներ ուեննալն ավելի վեհ է,չնայած մեր իրականությունը երազկոտներին թույլ ու կարճմիտ է համարում,նա,ով կհասկանա ,որ նպատակի ու երազանքի միջև հստակային տարբերություն չկա կգտնի այն ինչ փնտում է:970277_10151476645687132_1369402727_n

Հիմա պատմեմ ինչպես կյանքս հասցրեց մի գիտակցման ,որ ապրում եմ մոդան սրտումս:Նախկինում ես հագնվում էի մոդայի վերջին տենդենցներով առաջնահերթ ինձ հաջողակներին հավասար զգալու համար,երկրորդ,որպեսզի կարողանայի տպավորել մարդկանց իմ կերպարով,երրորդ`կարողանայի առաջնորդել:Մոդան ոչ այլ ինչ է քան օրգանիզմ-կենդանի,գիշատիչ,նա միշտ շարժման մեջ է ,ստիպում է քեզ տանջվել ու ապրել իրենով,եթե որոշես մի օր ավել քնել,ապա կկորցնես:Նրանք ,ովքեր սիրում են աշխատել հավասար անկանգառության ,նրանք ,ովքեր մտածեցին ,թե կարող են աշխատել այդ տեմպով,հիասթաափեցնում եմ ձեզ,դուք չեք պատկերացնում ինչ աշխարհ եք մտնում:Մոդան վայրի է,կարճ ժամանակում կզգաք ինչպես եք սկսում խանդել նրան: